Esports Armenia կայքը, որը հայ լսարանին է ներկայացնում կիբերսպորտային և խաղային նորություններ, գործում է 2021 թվականից և այս ողջ ընթացքում հարթակում հրապարակվել են ոլորտի կարևորագույն և ոչ միայն նորությունները՝ հետաքրքրվողներին տալով ու լուսաբանելով ամենաթարմ տեղեկությունները:

Առաջիկայում սակայն, կայքն իր գործունեությունն ամբողջությամբ կշարունակի բացառապես Telegram-յան ալիքում: Կայքից անցումը դեպի նոր հարթակ կիրականացվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում: Մնացե՛ք մեզ հետ ու հետևեք ամեն օր թարմացվող նորություններին՝ ամեն օր զարգացող ոլորտից: