Հայտնի գեյմերը շռայլ գործարքը մերժել է։ Dr Disrespect-ը այս մասին հայտնել է իր վերջին ուղիղ եթերներից մեկի ժամանակ։ Նրա կարծիքով այդ գումարը բավարար չէ իր կատարած հսկայական աշխատանքի դիմաց։ Ավելի վաղ հայտնի այլ աստղեր անցում էին կատարել Kick հարթակ՝ այդ թվում XQC-ն, Adin Ross-ն ու Train Wreck-ը։ Նրանք Kick-ի պայամաններն ավելի գրավիչ են համարել, սակայն  Dr. Disrespect-ի համար շահեկան համարվում է նվազագույնը 50 միլիոն դոլարը։ Ինչևէ, սա արդեն ձեռնտու չէ Kick-ին, քանի որ նրա բյուջեն հնարավորություն չի տալիս այդքան տրամադրել սթրիմերներին։