Այս կարծիքն ունի Natus Vincere-ի Counter-Strike 2 կազմի մարզիչ Անդրեյ B1ad3 Գորոդենսկին, ով խոսել է s1mple-ի հետագա կարիերայի հնարավոր դասավորության մասին: Մարզիչն իր կարծիքը հայտնել է HLTV Confirmed փոդքաստի ժամանակ:

[Ի՞նչ կլինի s1mple-ի հետ] Դա առեղծված է: Ակումբները հետաքրքրվում են նրա տրանսֆերով, սակայն պետք է իմանան, թե ինչ մարզավիճակում է նա հիմա, վստահ լինեն, որ այն գերազանց է։

Նա պետք է վերադառնա և նորից սկսի խաղալ։ Այո, s1mple-ը թեստերի կարիք չունի, բայց Նրա շուրջ թիմ կառուցելու համար ժամանակ է պետք: Նա պետք է նորից մարզվի։ Նրան քննադատեցին Falcons-ում դեբյուտից հետո: Շատ գործոններ կան...

Կամ նա կմիանա այն թիմին, որտեղ կազմը կհավաքվի իր շուրջը կամ նա կվերադառնա NAVI:

Ավելի վաղ s1mple-ը խոսել էր Իգոր w0nderful Ժդանովի՝ NAVI-ում իր տեղը գալու մասին։ Կոստիլևն ասել էր, որ «Եթե մենք խոսում ենք ինձ փոխարինելու մասին, ապա ոչ, բայց դա իմ անձնական կարծիքն է» արտահայտությունը: