Insider Gaming հրատարակչությունն անհասկանալի պատճառներով թույլ է տվել մանրամասների արտահոսք գալիք Kingdom Come: Deliverance II խաղի մասին։

Արտահոսքից հայտնի է դարձել, որ խաղը կթողարկվի մինչև 2024 թվականի վերջ բոլոր ընթացիկ խաղային հարթակներում։ Սյուժետային զարգացումները հանդիսանում են բնօրինակ խաղի իարդարձությունների շարունակությունը։

Kingdom Come: Deliverance II-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ 2024 թվականի ապրիլի 18-ին: Մշակողները խոստանում են ցուցադրել թիզեր-հոլովակը, իսկ ցուցադրությունից հետո խաղը կհայտնվի թվային խանութներում՝ որպես նախապատվեր։