Կենդանի լգենդ, հայտնի ռեփ կատարող 50 Cent-ը սոցցանցերում լոգոտիպ է հրապարակել, որի վրա փայլում է Vice City գրությունը։ Օգտատերերն անմիջապես եկել են այն եզրակացությանը, թե Քարտիս Ջեյմս Ջեքսոն III-ը ներգրավված է Grand Theft Auto խաղային սերիայի հետ կապված ինչ-որ աշխատանքներին:

Հնարավոր է, որ 50 Cent-ն ինչ-որ կերպ ներգրավված է GTA 6-ի արտադրության մեջ կամ իր երաժշտության տրամադրման միջոցով, կամ խաղային աշխարհում անձնական տեսքի միջոցով, ինչպես ժամանակին դա արել էր Dr Dre-ն:

Բայց կա նաև ենթադրություն, որ հայտնի ռեփերը ակնարկում է GTA-ի վրա հիմնված հեռուստատեսային շոուի մասին: Թիզերի գրառման մեջ նշվում է POWER բառը, որը կարող է հղում լինել 50 Cent-ի մասնակցությամբ համանուն սերիալին։ Ռեփերը խոստանում է, որ այն, ինչի վրա այժմ աշխատում է, «շատ ավելին» կլինի, քան Power-ը:

Նշենք նաև, որ 50 Cent-ը նշել է երկու հեշթեգ, որոնք կապված են ալկոհոլային ապրանքանիշերի հետ։ Հնարավոր է, որ ռեփերն ինչ-որ բան թիզեր է անում այս ոլորտից։ Ամեն դեպքում, մեզ մնում է միայն սպասել ավելի շատ նորությունների: Ինքն անձամբ խոստացել է ամեն ինչ ավելի ուշ բացատրել։