Սաուդյան Արաբիայի կիբերսպորտի Ֆեդերացիան կանցկացնի Gamers8 անվանումով փառատոն, որի շրջանակներում տեղի կունենա վեց դիսցիպլինաներից մրցաշարեր և որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 15 միլիոն դոլար: Այս մասին հաղորդել են միջոցառման պաշտոնական կայքում:

Gamers8 կիբերսպորտային փառատոնը կսկսվի հուլիսի 14-ին և կավարտվի սեպտեմբերի 8-ին: Կազմակերպիչները չեն հստակեցրել, թե ինչ դիսցիպլինաներից են անցկացվելու մրցումները, սակայն նշել են, թե դրանց մասնակցելու են առաջատար կիբերմարզիկներ ամբողջ աշխարհից:

Gamers8-ի անցկացման վայրը կլինի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը: Բացի մրցաշարերից, փառատոնի շրջանակում նախատեսված են երաժիշտների ելույթներ, ներկայացումներ և այլ ժամանցային ակտիվություններ: