League of Legends-ից Vietnam Championship Series Spring 2024-ի կազմակերպիչները հայտարարել են առաջնությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին: Որոշումը կապված է այն մասնակիցների նկատմամբ հետաքննության հետ, որոնք կասկածվում են մրցույթի ազնվությանը վերաբերող կանոնները խախտելու մեջ:

Ըստ հայտարարության՝ մարտի 14-ին կայացած խաղերի արդյունքները ճանաչվել են անվավեր, իսկ մնացած բոլոր խաղերը՝ չեղյալ հայտարարվել: Անորոշ ժամանակով հետաձգվել է Գարնանային սեզոնի եզրափակիչը։ Թիմերի մրցաշարային դրությունը կորոշվի առաջին յոթ շաբաթվա արդյունքներով և հենց այդ ցուցակն է օգտագործվելու փլեյ-օֆֆում կազմերի բաշխման համար, երբ մրցույթը վերսկսվի:

Vietnam Championship Series Spring 2024-ի հանդիպումները մեկնարկել են հունվարի 20-ից, մրցաշարը պետք է ավարտվեր ապրիլին: Ութ թիմեր խաղարկում են 73 հազար դոլար մրցանակային ֆոնդ և սլոթ Mid-Season Invitational 2024-ի համար: