League of Legends-ի Հյուսիսամերիկյան LCS ֆրանշիզայի մասնակիցները Riot Games-ին կոչ են արել չեղարկել այն կանոնը, որով ակումբներից պահանջվում է ունենալ երկրորդ կազմ կիսապրոֆեսիոնալ լիգայում:

North American Challenger League-ը կիսապրոֆեսիոնալ լիգա է համարվում, որին մասնակցում են հրավիրված կամ բաց որակավորումն անցած վեց թիմեր, ինչպես նաև LCS-ի ակումբների ակադեմիաների տասը կազմեր: NACL-ում պարտադիր կանոներից մեկն այն է, որ մասնակիցները պետք է ունենան նաև երկրորդ կազմեր: Հենց այս կանոնի երկարացմանն էլ դեմ են արտահայտվել կիբերսպորտային ակումբները, քանի որ Riot Games-ը միտք ունի դա ներառել նաև 2024 թվականի մրցաշրջանի կանոններում: Բացի այս, մասնակիցները ցանկանում են հասնել կանոնի չեղարկմանը՝ նախքան ամառային սպլիտի սկսվելը:

LCS պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիան հանդես է եկել ակադեմիայի պարտադիր կազմերի պահպանման օգտին: Ներկայացուցիչները հայտարարել են, որ քննարկում են Riot Games-ի հետ կապված փոփոխությունները և վերջնական որոշումն ընկերությունը պետք է հրապարակի մայիսի 8-ին։