Riot Games-ից պաշտոնապես հայտնում են, որ League օf Legends-ից անցկացվող 2021 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: 2021 World Championship-ը կկազմակերպվի «Լաոգուդալշոլ» մարզահամալիրում։ Առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին, իսկ Գրանդ-եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 6-ին: Բոլոր հանդիպումները տեղի են ունենալու LAN-ձևաչափով: Անվտանգությունը պահպանելու նպատակով մրցաշարին ներկա չեն գտնվի հանդիսականներ: 

ԱՊՀ տարածաշրջանից առաջնությանը հանդես կգա Unicorns of Love-ը, որը սեպտեմբերի 4-ին նվաճել էր LCL Summer 2021-ը: