Natus Vincere-ը հաղթեց PGL Major Copenhagen 2024ում, գրանդ եզրափակչում խաղալով FaZe Clan-ի դեմ: Հանդիպումն ավարտվել է 2:1 արդյունքով: Թիմերը խաղացել են 13:9 հաշվով Ancient-ում, 2:13 Mirage-ում և 13:3 հաշվով Inferno-ում:

Առաջին տեղի համար Ալեքսի Aleksib Վիրոլայնենի թիմը ստացել է 500 հազար դոլար և BLAST Premier: World Final 2024 ու Esports World Cup 2024 CS2 առաջնոթյունների մասնակցության իրավունք:

Երկրորդ տեղի համար FaZe Clan-ը վաստակել է 170 հազար դոլար: 3-4րդ հորիզոնականները զբաղեցրել են Team Vitality-ն ու G2 Esports-ը, որոնք էլ ստացել են 80 հազարական դոլար:

PGL Major Copenhagen 2024-ը տեղի ունեցավ մարտի 17-ից 31-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում՝ LAN-տարբերակով: Թիմերը խաղացել են 1.25 միլիոն դոլարի և BLAST Premier: World Final 2024 և Esports World Cup 2024 CS2 մրցաշարերի սլոթերի համար: