Ներդրողների հետ զրույցում EA-ի ղեկավար Էնդրյու Ուիլսոնը հայտարարել է, որ խաղային գովազդը կարող է զգալիորեն արագացնել ընկերության աճը և հետագայում ուժեղացնել դրա կատարողականը:

Ուիլսոնը հստակեցրել է, որ այժմ EA-ն այդ թեմայի քննարկումների վաղ փուլերում է ու եթե ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի գովազդ ներդնել իր խաղերում, նա դրան կմոտենա «մտածված որոշումներով»:

Տեխնիկապես ընկերությունն արդեն գովազդներ տեղադրել էր իր խաղերի մեջ: Օրինակ, այն կարելի էր տեսնել NFS Carbon-ում և Battlefield 2142-ում:

EA-ն եկամտի լրացուցիչ աղբյուրներ է փնտրում չնայած այն հանգամանքին, որ իր բիզնեսն իրեն լավ է զգում - անցած ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունը վաստակել է 7.5 միլիարդ դոլար, իսկ շահույթը կազմել է ավելի քան 1.2 միլիարդ դոլար: