Ֆրանսիական Team LDLC թիմի մայր ընկերությունը՝ LDLC Group-ը, հայտարարել է կիբերսպորտում գործունեության դադարեցման մասին: Ակումբը կդադարի գոյություն ունենալ առնվազն նախկին պիտակով 2023 թվականի հուլիսի վերջ։

LDLC Group-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են OL Group-ի՝ «Օլիմպիկ Լիոն» ֆուտբոլային ակումբի մայր ընկերության հետ համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին: 2020 թվականին կնքված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Team LDLC-ն վերանվանվեց LDLC OL-ի: Նախկին պայմանավորվածությունների խզման պատճառը պրոֆեսիոնալ բեմում ցածր արդյունքներն են եղել։

Team LDLC-ն հիմնադրվել է 2010 թվականին: Կազմակերպությունն ուներ կազմեր տարբեր դիսցիպլինաներում, այդ թվում՝ Counter-Strike, League of Legends, StarCraft II, FIFA և Fortnite։ CS:GO-ից ունեցած կազմն ընդ որում դարձել էր խաղից անցկացված չորրորդ մեյջորի չեմպիոն՝ DreamHack Winter 2014-ում: Նախկինում թիմը ներկայացնում էին այնպիսի հայնտի կիբերմարզիկներ, որոնք են Վինս Happy Շոպենհաուերը, Դան apEX Մադեսկլերը, Քենի kennyS Շրաբը, Ռիշար shox Պապիլոնը, Նաթան NBK Շմիթը: