Իր վերջին հարցազրույցում Ռալֆ Ռայհերտը  պարզաբանել է նոր կիբերսպորտային կոմիտե հիմնելու գաղափարը։ 
«Կարծում եմ վերջին 2-3 տարիներին տեղի ունեցած դեպքերը տանում էին դեպի կիբերսպորտի համակենտրոնացման՝ մեկ վայրում։ Խոսքը Սաուդյան ներդրումների մասին է։ Ես չգիտեմ մեկ մարդու, ով իրեն ողջունված կամ ապահով չզգա այս երկրում: Այսպիսով, դուք գիտեք, որ ես նույնպես այստեղ եմ և տեղում տիրապետում եմ ավելի շատ ինֆորմացիայի։ Կիբերսպորտում մենք միշտ փոփոխությունների առաջնագծում ենք, մենք հաջորդ սերնդի առաջնագծում ենք, և ես խորապես հավատում եմ, որ մենք աշխատում ենք այստեղ մի հասարակության մեջ, որը փոխվում է դեպի լավը: Ինչևէ՝ քննադատությունները նույնպես ընդունելի են մեր կողմից․ դա նշանակում է, որ կան այս ոլորտով հետաքրքրվողներ։ Որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ մենք փող աշխատելու կարիք չունենք, ընկերությունը վաճառելու կարիք չունենք։ Մենք հուսով ենք, որ շուկան ավելի մեծ կդարձնենք յուրաքանչյուր մասնակցի համար: Եվ դա ներառում է մրցաշարի այլ կազմակերպիչներ Եվ իհարկե խաղացողներ»:
Ռայհերտը նաև հաստատել է, որ կան պլաններ կազմակերպելու կանանց մրցաշարեր կիբերսպորտի աշխարհի գավաթից։