Blizzard-ը ներկայացրել է World of Warcraft: Dragonflight-ի առաջին սեզոնի՝ Mythic Dungeon International եզրափակչի թրեյլերը: Խաղի արագ անցման թիմային մրցակցությունը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը։

Հեռարձակումները կսկսվեն ամեն օր՝ Երևանի ժամանակով 21:00-ից: Մրցաշարում հանդես կգան MDI մրցաշրջանի յուրաքանչյուր խմբի և «Վերջին ճակատամարտ» մրցաշարի հաղթողները: PvE առաջնության առաջին սեզոնի մրցանակային ֆոնդը WoW: Dragonflight-ում 300 հազար դոլար է: Եթերները կարելի է դիտել Twitch-ի և YouTube-ի պաշտոնական ալիքներով։

Բացի Mythic Dungeon International-ից, մրցաշրջանի ավարտին տեղի կունենա նաև Arena World Championship-ի առաջին սեզոնի եզրափակիչ փուլը: PvP առաջնության մասնակիցները նույնպես կխաղարկեն 300 հազար դոլար, մրցումները կհեռարձակվեն ապրիլի 7-10-ը: