Սաուդյան Արաբիայում կայանալիք DOTA 2-ի առաջնությունը Esports World Cup 2024-ում կունենա 5 մլն դոլար մրցանակային ֆոնդ: Նաև 5 մլն դոլար կհատկացվի որակավորման մրցաշարերի համար: Սրանք ամենամեծ մրցանակայիններն են՝ համեմատած Esports World Cup-ի այլ դիսցիպլինաների հետ:

CS 2-ի մրցաշարում մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար, Fortnite-ը՝ 1 մլն դոլար (ընդհանուր), PUBG-ը՝ 2 մլն դոլար: Հետաքրքիր է, որ PUBG Mobile-ը կունենա 3 մլն դոլար, իսկ ահա Mobile Legends: Bang Bang-ը՝ ևս 3 մլն դոլար:

Սաուդյան Արաբիայում կայանալիք Աշխարհի առաջնության բոլոր մրցաշարերը կանցկացվեն հուլիսի 4-ից օգոստոսի 24-ը: 19 տարբեր դիսցիպլինաներում խաղարկվելու է 60 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդ: