Esports World Cup 2024-ի շրջանակում Counter-Strike 2-ի մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար: Լուրը հրապարակվել է Liquipedia պորտալում։

Մրցաշարում հանդես կգան Team Spirit, Virtus.pro, Natus Vincere, FaZe Clan, Complexity Gaming, FURIA Esports, G2 Esports, Team Vitality, MOUZ կազմերը, ինչպես նաև տարածաշրջանային որակավորումների վեց հաղթողներ: Մրցանակային ֆոնդի բաշխումը մասնակիցների միջև դեռևս հայտնի չէ: Առաջնությունը տեղի կունենա 2024 թվականի ամռանը Ալ-Ռիադում, անցկացման հստակ ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ:

Ավելի վաղ Esports World Cup 2024 կազմակերպիչները հայտնել էին, որ ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի մոտ 60 մլն դոլար: Առանձին դիսցիպլինաներում կխաղարկվի առնվազն 33 մլն դոլար: