ESL One Stockholm Dota Major 2022-ի գրանդ եզրափակիչում OG-ն պարտության մատնեց TSM FTX-ին և դարձավ առաջնության չեմպիոն: Թիմը մրցակցին հաղթեց 3:1 հաշվով: Չեմպիոն դառնալու համար կազմը ստացավ $200,000  մրցանակային գումար և իհարկե վաստակեցին 680 DPC-միավորներ:

TSM FTX-ը վաստակեց $100,000 մրցանակային՝ երկրորդ տեղի համար և DPC-ի 610 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրած Tundra Esports-ը ստացավ $75,000 և DPC-ի 530 վարկանիշային միավոր:

ESL One Stockholm Dota Major 2022-ը տեղի ունեցավ մայիսի 12-ից 22-ը: Թիմերի համար խաղարկվում էր $500,000 դոլար ֆոնդ և DPC-ի 3350 միավոր: Առանձին արդյունքներն այստեղ է: