Apex Legends-ի ամերիկյան եզրափակիչներում անսպասելի միջադեպ է գրանցվել։ Մրցող կողմերի ` TSM-ի և DarkZero-ի կիբերմարզիկների մոտ չիթ է հայտնաբերվել երրորդ խաղի ժամանակ։ Սակայն այս խոչընդոտն առաջացել է ոչ թե խաղացողների իմացությամբ, այլ ուրիշ՝ երրորդ կողմի միջամտությամբ։ Տղաները ինքնակամ դուրս են եկել խաղային լոբբիից, իսկ եզրափակիչները անժամանակ հետաձգվել են։ Չիթ-ծրագիրը ունեցել է aimbot, wallhack և այլ ֆունկցիաներ։ Հաքերը նույնիսկ հաղորդագրություններ է թողել թիմային զրուցարանում։ Եզրափակչի վերախաղարկման ժամկետը դեռ հայտնի չէ։