Team Liquid հյուսիսամերիկյան կիբերսպորտային կազմակերպության ներկայացուցիչները ցուցադրել են մարզաշապիկի նոր դիզայնը, որը թիմի կազմերը կրելու են հաջորդ առաջնություններում: Անոնսը տեղի է ունեցել ակումբի պաշտոնական X-էջում:

DOTA 2-ից Team Liquid-ի համար մոտակա մրցաշարը կլինի ESL One Birmingham 2024-ը, որը տեղի կունենա ապրիլի 22-ից 28-ը Մեծ Բրիտանիայում: 12 թիմեր կխաղարկեն մեկ միլիոն դոլար, ինչպես նաև EPT մրցակցային համակարգի 26 640 վարկանիշային միավորներ: