Dota Underlords-ը 2020 թվականի նոյեմբերից հետո առաջին թարմացումն է ստացել: Valve-ի կողմից հրապարակված թարմացումը երկարաձգել է խաղային մարտական անցագրի ժամկետը մինչև 2031 թվականը:

Վերջին անգամ ամերիկյան Valve-ի այս խաղը թարմացվել էր 2020 թվականի նոյեմբերին: Այդ թարմացումով մշակողներն ուղղել էին որոշ թերություններ ու վերացրել էին բագերը, որոնք ի հայտ էին եկել ավելի մեծ թարմացումներից հետո:

Dota Underlords-ը հասանելի է դարձել 2019 թվականի հունիսի 20-ից: SteamDB-ի տվյալների համաձայն խաղում գեյմերների առավելագույն քանակն եղել է թողարկման հատվածում, երբ միաժամանակ խաղացել են 202 հազար օգտատերեր: Կես տարվա ընթացքում խաղի միջին առցանցն էականորեն նվազել էր: Ներկայումս խաղից միջինում օգտվում են մինչև 3000 խաղացողներ: