Cloud9-ի խաղացողներ Աբայ Hobbit Հասենովը և Իլյա Perfecto Զալուցկին լքել են թիմի հիմնական կազմը և տեղափոխվել են պահեստայինների նստարան: Պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել ակումբի սոցցանցերում:

Այդ որոշումը կողմերը կայացրել են փոխադարձ համաձայնությամբ։ Ակումբը պատրաստ է դիտարկել խաղացողների՝ այլ կազմակերպություններ տեղափոխվելու վերաբերյալ տրանսֆերային առաջարկները:

Թիմը լքել է նաև մարզչի օգնական Իվան F_1N Կոչուգովը: Ակումբի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախկին երեք մասնակիցներին ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագայում:

Ավելի վաղ թիմից հեռացել էր Դենիս electronic Շարիպովը, ով ներկայումս միացել է Virtus.pro-ին և ըստ լուրերի, Նրա տրանսֆերային արժեքը կազմել է 1.5 մլն դոլար: