VP.Angels թիմը հեռանում է V.Pro ակումբից։ Նրանք չէին կարողացել որակավորվել ESL Impact League-ի 5-րդ մրցաշրջանի եզրափակիչներին։ Մինչ այս, նրանք 3 մրցաշրջան շարունակ ընդգրկված են եղել ESL Impact League-ում։ Լավագույն ցուցանիշը թիմը գրանցել է այս տարի՝ գրավելով 9-10-րդ հորիզոնականները, ինչը իհարկե, ոչ գոհացնող արդյունք է ակումբի համար։ Ինչևէ ապագայում հնարավոր է լինի վերադարձ կանանց ենթամասին, սակայն այս պահին Virtus․Pro-ն կենտրոնանում է այլ լիգաների վրա։ 

VP.Angels-ի անդամները հայտնում են, որ  մինչև նոր կազմակերպություն գտնելը դեռ կշարունակեն խաղալ ESEA առաջնություններում իրենց նախկին լոգոյով և անվանումով՝ Angels: