Ապրիլի 20-ին ավարտվեցին Esports World Cup 2024 CS2-ի բոլոր որակավորումները: Դրանց արդյունքներով հայտնի է դարձել մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների ամբողջական ցուցակը։

Որակավորումները տեղի են ունեցել վեց տարածաշրջաններում՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ասիա, Օվկիանիա և Մերձավոր Արևելք: Յուրաքանչյուրում խաղարկվում էր մեկ սլոթ բուն մրցաշարի համար: Մնացած ինը մասնակիցները ստացել են ուղիր հրավերներ կազմակերպիչներից՝ որպես խոշոր առաջնությունների հաղթողներ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ինչպես նաև ESL դասակարգման դիրքի հիման վրա:

Esports World Cup 2024-ը կանցկացվի հուլիսի 17-ից 21-ը Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում: Թիմերը կխաղարկեն մեկ միլիոն դոլար մրցանակային ֆոնդ: