Faze Clan-ի Counter-Strike 2 կազմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Jonas մականունով ռուսալեզու ինսայդերը։ Նյութի հրապարակման պահին հայտնի չէ, թե ով կարող է լքել կազմը կամ արդյոք դա իսկապես տեղի կունենա։ Ակումբը ևս չի մեկնաբանել հնարավոր փոխարինումների մասին լուրերը:

Նյութի հրապարակման պահին Faze ClanHLTV.org պորտալի վարկածով ուժեղագույն թիմերի թոփում զբաղեցնում է առաջին տեղը: IEM Chengdu 2024-ում Կարիգանի թիմը ռեկորդ սահմանեց՝ եզրափակչում հայտնվելով ութերորդ անգամն անընդմեջ: