Valve-ը պաշտոնապես ներկայացրեց Counter-Strike 2Source 2 շարժիչի վրա: Խաղի առանձնահատկություններով հոլովակները հրապարակվել են YouTube-ում և նոր խաղի պաշտոնական կայքում։

Counter-Strike 2-ում մշակողները կբարելավեն տիկռեյթը, տարբեր քարտեզների տեսքը, ինչպես նաև կավելացնեն մի շարք նոր մեխանիկաներ։ Թարմացված շութերի թողարկումը տեղի կունենա 2023 թվականի ամռանը, իսկ մարտի 22-ին(վաղը) կմեկնարկի փակ բետա-թեստավորումը։ Շութերի փակ բետա-թեստավորման մեկնարկի մասին արդեն իսկ հայտարարվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է խաղի պաշտոնական կայքում:

Source 2 շարժիչի վրա խաղի թեստավորմանը կարող են մուտք գործել Valve-ի կողմից ընտրված խաղացողների որոշակի հատված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում պաշտոնական սերվերներում խաղի վերջին ժամանակի ակտիվության, վստահության գործոնի և Steam հաշվի վիճակի։ Ընտրված խաղացողները ծանուցում կստանան CS:GO-ի հաճախորդում, որից հետո նրանց հնարավորություն կընձեռվի գրանցվել բետային: Հետագայում մշակողները նախատեսում են ավելացնել թեստավորման մասնակիցների թիվը։


  • Counter-Strike 2-ը կլինի CS:GO-ի անվճար կատարելագործում
  • CS:GO-ի բոլոր իրերը ոչ միայն հասանելի կմնան Counter-Strike 2-ում, այլև «ավելի գեղեցիկ կդառնան» Source 2 շարժիչի հաշվին, հայտարարել են Valve-ում
  • Valve-ում պատմել են, որ Source 2 շարժիչի շնորհիվ բարելավել են քարտեզների լուսավորությունը և իրականացրել են ֆիզիկապես հուսալի ռենդերինգի համակարգ, որը ստեղծում է իրատեսական տեքստուրաներ, լույս և արտացոլումներ
  • Մշակողները զրոյից վերափոխել են հին քարտեզները՝ օգտագործելով Source 2-ի գործիքները, որոնք Valve-ը կտրամադրի նաև մոդեր ստեղծող համայնքին
  • Counter-Strike 2ում ծխի նռնակների համար օգտագործվում են դինամիկ ծավալային մասնիկներ, որոնք փոխազդում են շրջակա միջավայրի հետ և արձագանքում լույսերին, կրակոցներին և պայթյուններին առհասարակ
  • Փամփուշտներն ու նռնակները ցրում են ծուխը՝ կարճ ժամանակով որոշակի տեսանելություն բացելով: Սա լրացուցիչ հնարավորություն է բացում մարտավարության համար
  • Counter-Strike 2ում ծուխը, բնական կերպով լցնում է տարածությունը՝ թափանցելով բաց դռների և կոտրված պատուհանների միջով կամ իջնելով և բարձրանալով աստիճանները
  • Counter-Strike 2ում տեղաշարժվելը, նռնակներ նետելն ու կրակելը կախված չեն լինի սերվերի թարմացման արագությունից
  • Valve-ը խաղի համար իրականացրել է հոսքային մի կառուցվածք, որը թույլ է տալիս Counter-Strike 2-ի սերվերին ակնթարթորեն իմանալ, թե խաղացողը քայլ է կատարել, կրակել կամ նռնակ է նետել: Սրա շնորհիվ կրակոցներն ու շարժումներն ավելի արձագանքող են դարձել, իսկ նռնակները միշտ թռչում են միանման հետագծով
  • Counter-Strike 2-ում մշակողները բարելավել են բոլոր վիզուալ էֆեկտները
  • Խաղի թարմացված տարբերակում արյան բծերը համընկնում են կրակոցի ուղղության հետ և ժամանակի ընթացքում դրանք չորանում են, իսկ փամփուշտների հարվածի վայրերը երևում են հեռվից
  • Մշակողներն ամբողջովին թարմացրել են ինտերֆեյսը

Տեսանյութեր