HLTV.org պորտալի վարչակազմն ամփոփել է 2021 թվականը CS:GO դիսցիպլինայում և կազմել են մրցաշրջանի 20 լավագույն թիմերի ցանկը: Առաջին տեղում Natus Vincere-ն է, որը հաղթել է PGL Major Stockholm 2021-ում և Intel Grand Slam-ում: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Gambit Esports-ը, իսկ Team Vitality-ն եռյակում է՝ հազիվ շրջանցելով G2 Esports-ին թոփ-3ի համար պայքարում։

Virtus.pro-ն տարվա արդյունքներով զբաղեցրել է վարկանիշի յոթերորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Astralis-ի հին կազմից: Լավագույն տասնյակը եզրափակել է FaZe Clanը։ Վարկանիշի երկրորդ կեսում հայտնվել են Team Spirit-ն ու Entropiq-ը, համապատասխանաբար 15րդ ու 18րդ հորիզոնականներում:

2021 թվականին Natus Vincere-ը հաղթել է ութ մրցաշարերում, որոնցից չորսը տեղի են ունեցել LAN ձևաչափով: Ակումբի վաստակած ընդհանուր գումարը կազմել է 4.2 միլիոն դոլար: Ուկրաինական թիմը HLTV-ի ամենշաբաթյա թարմացվող վարկանիշային աղյուսակի առաջին դիրքում է գտնվում 2021 թվականի հուլիսից: