Հայաստանում ավտոսպորտի սիրահարներն ունեն ևս մեկ հնարավորություն՝ մասնակցելու մրցույթի: 

Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան (FAA Armenian Automobile Federation)հնարավորություն է ընձեռում ընդգրկվել Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի Ազգային Հավաքականում: Սա հնարավորություն կտա հոկտեմբերին երկիրը ներկայացնել Վալենսիայոմ կայանալիք FIA Motorsport Games-ում:

Վիրտուալ մրցաշարի առաջին փուլը կկայանա 2024 թվականի ապրիլի 28-ին: Գրանցումներն այստեղ են

Մրցաշարը բաղկացած կլինի հինգ փուլերից, որոնցում հաղթողն ընդգրկվելու է Ազգային հավաքականում: 

Դատելով կցված պատկերից, մրցույթն ընթանալու է iRacing խաղում: