Microsoft-ը հայտնել է, որ միջոցառումը տեղի կունենա առցանց՝ տեղական ժամանակով 21։00-ին։ ID@Xbox շոուն կցուցադրի նոր թրեյլերներ, գեյմփլեյ և նոր բացահայտումներ՝ ստուդիայի տարբեր խաղերից։ Նախորդ նման միջոցառման ժամանակ ցուցդրվել էին Axiom Verge 2, Sea of Stars, Scarlet Deer Inn, Texas Chain Saw Massacre և այլ խաղեր։ Այս անգամ ցուցակում ներառված են հետևյալները՝ Dungeons of Hinterberg, 33 Immortals, Lost Records -  Bloom & Rage և այլք։ Միջոցառումը կարելի է դիտել IGN-ում՝ ուղիղ եթերով։