Logitech G PRO X SUPERLIGHT 2-ն ամենատարածված համակարգչային մկնիկն է 2024 թվականի 91 լավագույն պրոֆեսիոնալ խաղացողների շրջանում: Նյութի հրապարակման պահին(17:00) այս խաղային մկնիկն օգտագործում է 18 կիբերմարզիկ:

Երկրորդ տեղը կիսել են Logitech G PRO X SUPERLIGHT-ը և ZOWIE EC2-CW-ը՝ դրանցից օգտվում են 16-ական պրոֆեսիոնալ խաղացողներ։ Ամենատարածված մկների եռյակն եզրափակել է Razer DeathAdder V3 Pro-ն - այն նախընտրել են տասը կիբերմարզիկներ:


Մոտակա խոշոր Tire-1 առաջնությունը կլինի ESL Pro League Season 19-ը, որը տեղի կունենա ապրիլի 23-ից մայիսի 12-ը Մալթայում: 32 թիմ, այդ թվում՝ Natus Vincere, Virtus.pro և BetBoom Team-ը կխաղարկեն 750 հազար դոլար մրցանակային ֆոնդ: