Apple ընկերությունը ներկայացրել է իր ապագա միջոցառման ժամկետները: Այն տեղի կունենա հունիսի 10-14-ը առցանց ձևաչափով: Կոնֆերանսում ընկերությունը կներկայացնի iOS, iPadOS, macOS, watchOS, tvOS ու visionOS սարքավորումների նորույթները:

Որոշ ծրագրավորողներ և ուսանողներ կկարողանան դիմել Apple Park-ում հիմնական շնորհանդեսը դիտելու համար: Այն տեղի կունենա հունիսի 10-ին: Տեղերը սահմանափակ կլինեն:

Շնորհանդեսի ժամանակ Apple-ը կարող է բացահայտել արհեստական ինտելեկտի ներդրման իր ծրագրերը: 2024 թվականի փետրվարին ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտարարել էր, որ ընկերությունը գեներատիվ ԱԲ ոլորտում իր մշակումները կներկայացնի «այս տարի ավելի ուշ»։ Մարտին Bloomberg-ը հայտնել էր, որ սկսել է Google-ի հետ քննարկել iPhone-ում Gemini AI-գործառույթների ավելացումը: