Asmongold-ի հեռարձակումները ոչ միայն խաղերի մասին են, այլ նաև ուրիշ հեռարձակողների։ Օրերս նա արձագանքել է չինական սոց ցանցերում հայտնի դարձած մի տեսանյութի, որտեղ մի կին հեռարձակող բողոքում է, որ չնայած ունի ավելի քան 1 միլիոն հետևորդ, այնուամենայնիվ հեռարձակումներից ստացված շահույթը նույնիսկ չի բավարարում իրեն հոգալ իր ապրուստը։ Դա մեկնաբանվում է նաև Չինաստանում հեռարձակողների թվով։ Ավելի քան 15,08 միլիոն սթրիմերներ կան այնտեղ, ովքեր ունեն հետևորդների միջին կամ զգալիորեն խոշոր թիվ։ Asmongold-ի երկրպագուներից ոմանք կարծում են, որ լավ վաստակելը հեռարձակողի համար բախտի գործոն է։ Ինչևէ, տղան այնքան էլ համաձայն չէ սրա հետ և կարծում է, «եթե սթրիմերը ի ծնե տգեղ է, ապա այլոց հետ մրցակցությունում նա կպարտվի»։  Տեսանյութում նաև նշվում է, որ չինական հեռարձակման հարթակներում շահույթի 80 տոկոսը բաժին է ընկնում հայտնի հեռարձակողների ընդամենը 2 տոկոսին։ Նախորդ տարվա կտրվածքով՝ հեռարձակողների 95 տոկոսը ամսական վաստակում է ավելի քիչ քան 700 դոլար։ Այս գումարը, հասկանալիորեն, չի կարող լինել միակ եկամտի աղբյուրը, որպեսզի մարդիկ կարողանան շրջագայել, հեռարձակել օրվա մեջ երկար ժամեր և համատեղել հանգիստը այս ամենի հետ։