Դերասանուհի Էլլա Փարնելը, ով իր ձայնը տվել է Ջինքսին Arcane անիմացիոն սերիալի անգլալեզու ձայնագրության մեջ, կիսվել է շոուի երկրորդ սեզոնի մասին տեղեկատվությամբ: Techradar պորտալին տված մեկնաբանության մեջ Նա հայտարարել է, որ նոր դրվագները դիտելուց հետո երկրպագուները հոգեպես տխրություն կապրեն:

Փարնելը նշել է, որ ինքը գրեթե չի հիշում առաջին սեզոնի սյուժեն և ինչ տպավորություններ է թողել դրա վրա աշխատելուց հետո: Այնուամենայնիվ, նա վերջերս մասնակցել է ձայնային դերասանական աշխատանքներին՝ շոուն շարունակելու համար:

«Վերջերս ես վերադառնում էի ստուդիա՝ ձայնագրելու որոշ տողեր երկրորդ սեզոնի ավարտի համար և ես լաց էի լինում։ Այնպես որ, կարծում եմ, որ մարդիկ նույնպես լաց կլինեն այդ ամենը տեսնելով: Եզրափակիչը պարզապես կործանում է և դրանից հետո ոչ ոք իրեն լավ չի զգա» - հայտարարել Է դերասանուհին։

Arcane-ի առաջին սեզոնը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին Netflix-ում։ Շոուն ստացել է հանդիսատեսի բարձր գնահատականները: Վերջին դրվագի թողարկումից հետո Riot Games-ը հայտարարեց երկրորդ սեզոնի մասին։ Ի սկզբանե թողարկումը նախատեսված էր 2023 թվականի նոյեմբերին, սակայն հեղինակները հետաձգել են պրեմիերան մեկ տարով և ցուցադրել շարունակության թիզերը: