Disney-ի ստորաբաժանումը, որը զբաղվում է խաղերով՝ Disney Games-ը, համալրել է ղեկավարների կազմը Epic Games-ում 1.5 մլրդ դոլարի ներդրումից հետո։ Ստորաբաժանմանն է միացել Ռեյ Գրեսկոն, որն ավելի վաղ հանդես էր գալիս որպես Blizzard Entertainment-ի զարգացման ղեկավար: Նախորդ ընկերությունից Նա հեռացել էր դեռ այն բանից առաջ, երբ կազմակերպությունը գնվել էր Microsoft-ի կողմից:

Blizzard-ում աշխատելու ընթացքում Ռեյ Գրեսկոն եղել է Overwatch-ի և Diablo III-ի զարգացման առաջատար մասնագետներից մեկը։ Նա իր կարիերան սկսել է LucasArts ստուդիայում, որտեղ աշխատել է որպես Star Wars: Dark Forces ու Star Wars: Jedi Knight: Dark Forces 2-ի առաջատար ծրագրավորող:

Disney-ում Գրեսկոն պատասխանատու կլինի արտադրանքի զարգացման համար՝ համագործակցելով Epic Games-ի հետ իր պաշտոնում և օգնելով թիմերին ստեղծել նոր խաղեր և դրանցից բխող ֆրանշիզաներ: