CSGORoll երեսվածքների վաճառքի կայքը դադարեցրել է համագործակցությունը կիբերսպորտային ակումբ G2 Esports-ի հետ: Դա արվել է հանուն համընդհանուր անվտանգության, ինչպես ասել են հարթակի ներկայացուցիչները X-ի պաշտոնական գրառման մեջ։

CSGORoll-ը հայտնել է, որ G2-ի հետ բազմաթիվ հաջողություններ են գրանցել, սակայն PGL Major Copenhagen 2024-ի իրադարձություններից հետո առաջնային է դարձել անվտանգ միջավայրի ապահովումը: Մարտի 30-ի գիշերը G2 Esports-ի և MOUZ-ի միջև խաղի ժամանակ անհայտ երկրպագուները դուրս են վազել բեմ, ինչի հետևանքով կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խախտողները բողոքել են G2-ի ու CSGORoll-ի գործընկերության դեմ։

PGL Major Copenhagen 2024-ը տեղի ունեցավ մարտի 17-ից 31-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել Է 1.25 մլն դոլար: