Histera կոչվող խաղը Steam-ում կլինի անվճար հիմունքով։ Ակտիվ գեյմփլեյով շութերը կարելի էր փորձարկել Steam-ի Next Fest միջոցառման շրջանակում, ինչևէ այս անգամ այն ավելի երկար է հասանելի լինելու մինչև վերջնական թողարկումը։ Մայիսի 16-ին խաղը կստանա վաղ հասանելիություն։ Խաղի ստեղծողները աշխատում են դանիական StickyLock ստուդիայում։ Դե իսկ այսօր նրանք ցուցադրում են ևս մեկ թրեյլեր, որի պրեմիերան կարող եք տեսնել ստորև։ Հեղինակները նշել են, որ ապագայում կներառեն վճարովի կոսմետիկ իրեր և սքիներ։