Riot Games-ը ներկայացրել է League of Legends-ից 2XKO մարտական խաղի գեյմփլեյ-թրեյլերը: Հոլովակը նվիրել են Իլաոյին՝ Խորքերի Մոր Քրմուհուն, որը խաղարկայաին մարտիկներից մեկն է։

Իլաոյը անհավանական չափերի և ուժի կերպար է։ Նա ծանր հարվածներ է հասցնում մեծ վնասով: Նա կարող է թշնամուց խլել վերջինիս հոգին և այն ուղարկել աստվածուհի Նագակեյբորոսի մոտ: Իլաոյի իդեալական զուգընկերը համարում են Արիին՝ բարձր շարժունակությամբ և գործողությունների տիրույթով։

Հերոսուհուն հնարավոր կլինի փորձել գալիք EVO Japan 2024-ում՝ Էկկոյի, Դարիուսի, Արիի և Յասուոյի հետ միասին։

2XKO-ի թողարկումը սպասվում է 2025 թվականին PC-ում, Xbox-ում և PlayStation-ում: Մարտական խաղը կառաջարկի թիմային մարտեր 2v2 ձևաչափով: