Թողարկումից մեկ տարի անց Dead Island 2 զոմբի-էքշնը հասանելի է դարձել Steam թվային խանութում: Նախկինում խաղը հասանելի էր միայն Epic Games Store-ում։

Dead Island 2-ը Steam-ում կարելի է ձեռք բերել երեք տարբերակով՝ սովորական, Deluxe Edition և Gold Edition: Մինչև ապրիլի 29-ը խաղը կվաճառվի Valve-ի թվային խանութում 50% զեղչով՝ համապատասխանաբար 30 դոլար, 33 դոլար և 40 դոլար արժեքներով:

Dead Island 2-ի թողարկումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 21-ին։ Բացի Steam-ից և Epic Games Store-ից, նախագիծը հասանելի է նաև PlayStation 4-ում և 5-ում, ինչպես նաև Xbox Series S/X-ում: