Steam-ում The Crew Motorfest-ը ստացել է 50 տոկոս զեղչ։ Սա տեղի է ունենում խաղի երկրպագուների բողոքի ալիքից հետո՝ ուղղված Ubisoft-ին։ Վերջինս հայտնել էր, թե այսուհետ իր հրատարակած խաղերը գնելով օգտատերերը զուտ ձեոք են բերում խաղի լիցենզիան, սակայն դա չի դառնում իրենց սեփականությունը։ Սա դժգոհությունների պատճառ էր դարձել, քանի որ խաղի արժեքը կազմում էր 70 դոլար։ Այժմ զեղչված արժեքով The Crew Motorfest-ը կարելի է ձեռք բերել 35 դոլարով (ստանդարտ), իսկ Ultimate Edition-ը՝ նախկին 120 դոլարի փոխարեն 60-ով։ Ի դեպ՝ դեմո տարբերակը կարելի է ներբեռնել անվճար։ Նրա ծավալն է մոտ 39 ԳԲ։