Larian Studios-ը կիսվել է ապագայի իր անելիքներով: Ընկերությունում կրկին հաստատել են, որ զբաղվում են երկու նախագծերի արտադրությամբ։ Ստուդիայում պարզաբանել են, թե երկու խաղերն էլ սեփական IP-ներ են հանդիսանում։

Ստուդիայի նախագծերը գտնվում են վաղ փուլերում, ուստի մշակողները դեռ պատրաստ չեն կիսվել որևէ մանրամասներով։ Ընկերությունը հավաստիացրել է իր երկրպագուներին, որ իրենք չպետք է անհանգստանան Baldur's Gate 3-ի թողարկումից հետո մշակողների ուղու փոփոխության պատճառով:

Ստուդիան միևնույն ժամանակ շարունակում է աշխատել ու զարգացնել Baldur's Gate 3-ը: Ավելի վաղ ստուդիայում հայտարարել էին խաղի յոթերորդ խոշոր թարմացման մասին, որում, ի թիվս այլ բաների, կավելացվեն վերջաբան չար կերպարների համար և մոդդինգի պաշտոնական գործիքներ։ Այս թարմացումը չի լինի վերջինը RPG-ի համար: Մշակողներն արդեն ծրագրել են մի քանի թարմացումներ, որոնցից մեկում կհայտնվի լուսանկարչական ռեժիմը։