PUBG: BATTLEGROUNDS-ի մշակողները հայտարարել են առաջիկա PUBG Global Series 3 LAN առաջնության ձևաչափը, մրցանակային ֆոնդն ու անցկացման վայրի մասին: Մրցաշարը տեղի կունենա Չինաստանի Շանհայ քաղաքում մայիսի 20-26-ը:

Թիմերը կբաժանվեն 3 խմբի: Խմբային փուլում յուրաքանչյուր խումբը մյուս խմբի դեմ խաղալու է 6-ական խաղ: 16 ուժեղագույն կազմերը կանցնեն եզրափակիչ, մյուսները դուրս կմնան պայքարից։ Եզրափակչում թիմերն 3 օրում 18 հանդիպում կանցկացնեն: Մասնակիցները կխաղան այնպիսի քարտեզնեում, ինչպիսիք են Էրանգելը, Միրամարը, Վիկենդին և Թաեգոն:

Մրցույթին կմասնակցեն PUBG-ի 10 գլոբալ գործընկերները, ինչպես նաև տարածաշրջանային որակավորումներից 14 ուժեղագույն թիմերը:

PUBG Global Series 3-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 300 հազար դոլար։ Այս գումարի մեկ երրորդը կվերցնի հաղթողը։ Կազմակերպիչները նաև հայտարարել են PGS-միավորների բաշխման մասին, որոնք անհրաժեշտ են PGC 2024-ում հայտնվելու համար: