Թեքսասում հուլիսի 18-ից 21-ը կանցնի Call of Duty Championship-ը։ Առաջնությանը կհրավիրվեն մինչ այդ ամենաշատ միավորներ հավաքած պրոֆեսիոնալ 8 թիմերը։ Եզրափակիչները կանցնեն Credit Union կոչվող միջոցառումների կենտրոնում։ Թիմերը կխաղան Double Elimination ցանցում։ Բոլոր խաղերը կլինեն Best of 5 (մինչև 3 հաղթանակ) ձևաչափում, իսկ եզրափակիչը՝ Best of 9 (մինչև 5 հաղթանակ): Մրցանակային ֆոնդը դեռևս հայտնի չէ։ LAN միջոցառման տոմսերը արդեն հանվել են վաճառքի։