Fair Play Academy կոչված հարթակը միտված է օգնելու նպաստել արդար խաղի փիլիսոփայությանը։ Հարթակից օգտվողները կլինեն խաղացողները, մարզիչները, օպերատորները և երկրպագուները։ 

Արդեն իսկ թողարկվել է ոլորտի հակակոռուպցիոն չափանիշների մասին առաջին երկու առցանց դասընթացները։ Դասընթացները կազմված են լինելու 4 մոդուլներից, յուրաքանչյուրի տևողությունը՝ 2 ժամ։ ESIC-ից հայտնում են, որ ցանկանում են կրթել կիբերսպորտում տարբեր գործունեությամբ զբաղվող անձանց։ 

ESIC-ի աշխատանքը սկսվել է 2016-ից։ Այդ թվականից ի վեր կազմակերպությունը ձեռք է բերել մի շարք վստահելի գործընկերներ, որոնցից են ESL-ը, GBGBet-ը, Esports Charts-ը և այլք։ ESIC-ը վճռորոշ դեր է ունեցել իր կոռուպցիոն դեպքերը բացահայտելու հետաքննության արդյունքում ներգրավված կողմերի մեղավորության դեպքում տարբեր առաջնություններից խարդախություն կատարածների արգելափակման մեջ։ Այս տարի ESIC-ը համագործակցել է նաև World Intellectual Property-ի հետ՝ ոլորտում տարբեր կոնֆլիկտների լուծման համար։