Չինական կիբերսպորտային ակումբ PSG Talon-ը ձեռք է բերել նոր գործընկեր։ Վերջինս էներգետիկ ըմպելիքներ արտադրող Monster Energy հայտնի բրենդն է։ Հայտնի է, որ նրա լոգոն տեղ կգտնի Talon-ի մարզաշապիկներում, ինչպես նաև ֆիզիակական և թվային այլ սեփականությունների վրա։ Նախ կլինի պայմանավորվածություն Rainbow Six Siege-ի, ապա League of Legends-ի կամզերի հետ։ Monster Energy-ն Talon-ի խոշոր հովանավորներից 7-րդն է։  Սրանից առաջ չինական ակումբը համագործակցել էր Peppermint Field և SteelSeries բրենդների հետ։  Monster Energy-ն էլ իր հերթին ունի համագործակցությունների շարք կիբերսպորտային տարբեր ակումբների և կազմակերպիչների հետ։ Նրանք հովանավորել են Call of Duty League-ը և բրիտանական Ուսանողների Ազգային Կիբերսպորտային Լիգան։