Cloud9 Whitе կանանց հյուսիսամերիկյսն թիմը VCT առաջնությունում սկսել է լավ արդյունքներ ցուցադրել։ Այսպիսով նրանք քաջալերում են մյուս կին կիբերմարզիկներին մրցել այս դիսցիպլինայում և դառնալ նրանց հակառակորդը։ Այս առումով նրանք ֆավորիտ են համարում իրենց տարածաշրջանից Shopify Rebellion թիմին, որն էլ մասնակցելու է մոտակա կիբերսպորտային մրցաշարերին, որոնք կազմակերպվելու են Հյուսիսային Ամերիկայում։ Cloud9 White թիմի ներկայացուցիչները կարծում են , որ կանանց անհրաժեշտ է ներառել ավելի շատ վարկանիշային խաղերում։