Riot Games-ը ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ League of Legends-ի բովանդակության մեծ թարմացումների վրա, ինչպես 14-րդ սեզոնի փոփոխություններն էին։

League of Legends-ի երկրպագուները նշել են, որ Riot Games-ը վաղուց չի թողարկել լայնածավալ սյուժետային իրադարձություններ, որոնք ազդեցություն են ունեցել խաղի վրա սեզոնի ողջ ընթացքում: Օրինակ՝ 2022-ին խաղացողները սպասում էին «Անդունդի» հետ կապված իրադարձության՝ նոր չեմպիոն Բել՛Վետի թողարկումից հետո, սակայն փոփոխությունը տեղի ունեցավ միայն երկու տարի անց  14րդ սեզոնի մեկնարկով - Մշակողները փոխեցին քարտեզՆ ու ավելացրեցին նոր հրեշներ:

14-րդ սեզոնի փոփոխություններին համայնքի դրական արձագանքից հետո ստուդիան հնարավորություն կփնտրի ավելի շատ նմանատիպ սեզոնային թարմացումներ կատարել, որոնք կապում են խաղային պատմությունն ու գեյմփլեյը: