Riot Games-ն անցկացրել է Legue of Legends-ից սպասվող 2024 Mid-Season Invitational-ի Play-in փուլի վիճակահանությունը:

A քառյակում T1-ը կպայքարի Estral Esports-ի հետ, իսկ FlyQuest-ը հանդես կգա PSG Talon-ի դեմ: B խմբում Fnatic-ը կմրցի GAM Esports-ի հետ, իսկ Top Esports-ը կխաղա Բրազիլիայի տարածաշրջանային լիգայի հաղթողի՝ LOUD-ի հետ:

Խմբային փուլում ութ թիմեր կխաղան քառյակներում՝ double-elimination ֆորմատի ցանցում։ Play-In-ի բոլոր հանդիպումները կանցնեն մինչև երկու հաղթանակը: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը փլեյ-օֆֆում տեղ կվաստակեն, որտեղ նրանք պետք է խաղան Gen.G, Bilibili Gaming, G2 Esports ու Team Liquid կազմերի հետ:

MSI 2024-ը կանցկացվի մայիսի 1-ից 19-ը Չինաստանի Չենդու քաղաքում: 12 թիմեր կխաղարկեն սլոթ 2024 թվականի Աշխարհի առաջնության համար, ինչպես նաև մրցանակային ֆոնդ, որի չափը դեռ չի հայտարարվել: Play-in փուլը տեղի կունենա մայիսի 1-5-ը, փլեյ-օֆֆի հանդիպումները՝ մայիսի 7-12-ը, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-19-ը: