League of Legends-ի թերևս ամենաշատ քննարկվող անունը և T1 կազմի միջին գծի խաղացող Լի Faker Սան Հյոքը դարձել է կորեական LCK-առաջնության ևս մեկ ռեկորդակիր:

Dplus KIA թիմի դեմ փլեյ-օֆֆի խաղում Faker-ը LCK-ում հասել է 5 հազար ասիստի(օգնության): Ցուցանիշով Նա բացարձակ առաջատար է բոլոր մրցակիցների շրջանում։ Ցուցակի երկրորդ տեղում Սոն Lehends Սի Վուն է՝ 4 562 ասիստով։ Սա LCK-ի միակ ռեկորդը չէ, որը Faker-ը սահմանել է LCK Spring 2024-ի ժամանակ: Ավելի վաղ նա լիգայի պատմության մեջ առաջինն էր կատարել 3 հազար սպանություն և տարել 600 հաղթանակ:

Faker-ը T1-ը ներկայացնում է 2013 թվականից: Նա League of Legends-ի ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է դիսցիպլինայի պատմության մեջ - չորս հաղթանակ է գրանցել Աշխարհի առաջնությունում, ինչպես նաև բազմաթիվ գավաթներ վերցրել այլ առաջնություններում: