LCK-ի փլեյոֆի ցանցում այսօր գրանցվեց անպասելի արդյունք։ Т1-ը 0-3 հաշվով պարտվեց Hanwha Life Esports-ին և արդյունքում հայտնվեց ստորին ցանցում (lower bracket)։ Հետխաղային ասուլիսի ժամանակ թիմի ավագ փորձառու կիբերմարզիկ Լի Սեն Հյոկը ընդգծել է հիմնական պատճառները։ Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներում LCK-ի թիմերը և առհասարակ՝ կիբերմարզիկներն ու հեռարձակողները ենթարկվում էին հաքերային հարձակումների։ Հիշենք նախկինում տեղի ունեցած դեպքերը՝  երբ LCK-ը ստիպված էր անցկացնել պաշտոնական հանդիպումները offline սերվերների վրա, իսկ խաղերը հեռարձակել ոչ թե ուղիղ եթերում, այլդրանց ավարտվելուց հետո։ Այս խնդիրները չեն ավարտվել պաշտոնական խաղերից դուրս։ Թիրախավորված են կիբերմարզիկների հիմնական օգտահաշիվները, ուստի նրանք չեն կարողացել հավուր պատշաճի անցկացնել մարզումներ, ինչի արդյունքում անպատրաստ էին այսօր դիմակայել այս մրցաշրջանում իրեն ավելի ցածր մակարդակում ցուցադրած HLE-ին։