2024-ի գարնանային մրցաշրջանի փլեյոֆերի առաջին փուլն ավարտվել է։ Dplus Kia-ն և HLE-ն առաջ են շարժվում՝ հանդիպելու իրենց սպասող Gen.G և Т1 թիմերին։ Հաջորդ հանդիպումները անց են կացվում double elimination ձևաչափում։ GenG-ն կմրցի Dplus-ի հետ, իսկ T1-ը՝ HLE-ի։ Խաղերը կընթանան ապրիլի 3-ից 7-ը։ LCK Spring Split-ի եզրափակիչն էլ սպասվում է ապրիլի 14-ին։  Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ հորիզոնականներ զբաղեցրած թիմերը միանգամից կորակավորվեն MSI-ին։ Հաղթողը կստանա մոտ 140,000 դոլար, իսկ արծաթե մեդալակիրները՝ $74,000 մրցանակային ֆոնդ։