Ռեյչել Դելփինը ընդգծել է, թե ինչ արժեք է ներկայացնում TwitchCon միջոցառումների շարքը։

Առաջին TwitchCon-ը տեղի էր ունեցել դեռ 2015-ին։ Սակայն այն ժամանակ շուրջ 9 տարի շարունակ միջոցառումն անց է կացվել տարին մեկ անգամ, այլ ոչ թե երկու, ինչպես որ հիմա։ Այժմ փորձ է արվում ավելի շատ հայտնի հեռարձակողների ներառել տոնակատարություններին։ Թեև TwitchCon-ն ունի ավանդական երաժշտության փառատոն, այն մեծամասամբ կենտրոնանում է հեռարձակողների նեթվորք ստեղծելու, քոսփլեյ արտիստների հանդիպելու և նոր նախագծեր մշակելու վրա։ Անցած տարվա TwitchCon Paris-ի մասնակիցների հարցումը նշել է, որ ավելի քան 80%-ը նշել է, որ գոհ է տեսնելով, որ բրենդները, հովանավորները և այլք աջակցում են Twitch համայնքին։ Միջոցառման ներկաների 78%-ը Expo Hall-ում հետաքրքրվել է նոր ապրանքանիշերով։ Եվ իրապես՝ խաղային  համայնքը գնահատում է իսկությունը։ Բրենդերը գիտեն իրենց ապրանքանիշը, այնուամենայնիվ, կարևոր է կապ հաստատել երկրպագուների հետ՝ համոզվելու համար, որ գործընկերոջ ուղերձը ճշտությամբ է մատուցված։ Ինչ-որ չափով՝ TwitchCon-ը շոու է հին ու նոր սպառողների համար։ 
Անցյալ տարի TwitchCon Paris-ում ներկայացվել էին մի քանի նշանավոր բրենդներ՝ Crocs-ը, Samsung-ն ու NYX-ը։ Դրանք ցուցադրում էին իրենց նոր առաջարկները TwitchCon-ի հանդիսատեսին և առաջարկում տեղում փորձարկել որոշ ապրանքանիշեր։ Մասնավորապես՝ Crocs-ը առաջարկում էր նորաձևության պրակտիկ էլեմենտներ, NYX-ը՝ դիմահարդարման, դե իսկ Samsung-ի S23 սմարֆոնները ևս մեկ անգամ հնարավոր եղավ գովազդել հատուկ հարթակից՝ ժամանակակից խաղերի գործարկման միջոցով։ 


Այս տարի TwitchCon Europe-ը կանցնի Ռոտերդամում՝ հունիսի 29-30-ը։